«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների ծավալով: ՔՊ կուսակցության տրամադրության տակ հյտնված ընտրկեղծարարները, արհեստավարժորեն են աշխատել նաև Գյումրիում, որտեղից նույնպես, անհավատալի ձայներ են ապահովել: Պարզվում է Գյումրու Շիրակացի 17,14,18,13 համարներով շենքեր գոյություն ունեն ,որտեղ բնակիչներ էլ կան, մի բան էլ մասնակցում են ընտրություններին: Իրականում փլված, գոյություն չունեցող շենքերի հասցեներով ընտրակեղծիք արարող-ստեղծագործող քպականների երևակայությանը հասնող չկա: Մեր տեղկություններով, Գյումրուց ընտրված քպական պատգամավորներն են հուշել իրենց ընտրակեղծարար կոլեգաներին օգտվել Գյումրու փլված շենքերի հանգամանքից: Դեժավյուն, այլ տեղեկությունների ևս տիրապետում է, որոնք առաջիկայում կներկայացնենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը